1075 դիտում
09:13 01-05-2020
Բացի իշխանությունից բոլորն են մեղավոր․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի այսօրվա իրավիճակը, մեղմ ասած, շատ անհանգստացնող է։ Ասել, որ իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, նշանակում է ոչինչ չասել։ Եվ դրսի մարտահրավերները, և ներսի անվերահսկելիությունն իսկական քաոս են ստեղծել։
Ու այս ամենն իրականացվում է արտակարգ դրության պայմաններում, երբ բոլոր ռեսուրսները պետք է գործադրվեին խիստ նպատակային։ Այնինչ, մենք երկու ճակատով էլ մեծ հարվածներ ենք ստանում։ Դրսից բացում են «խաղաքարտերը», մեզ հետ խոսում են պարտադրանքի, սպառնալիքի լեզվով, ներսում էլ դիմադրողականություն բացարձակ չկա։ Արցախի հիմնախնդրի շուրջ վտանգավոր զարգացումներ, հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ սրված վիճակ, երկրում քրեական մթնոլորտի ահագնացում, Ռուսաստանում Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռի կալանում, անլույս մնացած մարդիկ, հասարակության ներսում հասունացող դժգոհության ալիք, իշխանության բացահայտ ուժի գործադրմամբ, առանց իրավական որևէ նորմի, բիզնեսի խլում, այն է՝ կապիտալի վերաբաշխում, հայհոյող պատգամավորներ, որոնցից կառավարությունը խլում է անգամ վերահսկելու գործառույթը, ու դա խորհրդարանական երկրում:
Կարելի է երկար շարունակել, սա ընդամենը վերջին օրերի քրոնիկոնն է։ Միով բանիվ, պետական ոչ մի ինստիտուտ չի աշխատում, ոչ մեկն իր տեղում չէ։ Թվում է, թե անփորձ վարորդին մեքենա են վստահել, որն աջ ու ձախ պատերին է հարվածում, հազարավոր մարդկանց է վրաերթի ենթարկում, բայց ոչ մեկը չի կարող նրա ընթացքը կանգնեցնել, որովհետև կանգնեցնողին էլ անիվների տակ տրորում են։
Բայց ամենասարսափելին այն է, որ կառավարելու անընդունակ այս իշխանության համար բոլորը մեղավոր են, բացի իրենից։ Ժողովուրդը մեղավոր է, որ հավատացել ու ծանրակշիռ է համարել վարչապետը խոսքը, թե չեն անջատի իրենց լույսն ու գազը։ Մեղավոր են, պիտի կանխատեսեին, որ համակարգը կոլապսի կենթարկվի։ Եվ, իհարկե, հիմնական մեղավորը նախկիններն են, որոնք, օրինակ, կարող էին անգամ Գավառի վենդետան ծրագրել ու իշխանությանն անճար վիճակի մեջ դնել։
Կարելի է առաջիկա 2-3 տարում էլ ամեն ինչի՝ անգամ սատանաներին չհայտնաբերելու համար մեղադրել նախկին ռեժիմին, դրա մնացորդներին, սակայն դրանից երկրին պատուհասած վտանգները չեն չեզոքանալու։ Մեկ մարդու անգործության, անհամարժեքության պատճառով կարող է իշխանական ողջ համակարգը փլուզվել, ինչին այսօր ականատես ենք։ Իսկ այդ մարդու անունը բոլորին է հայտնի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3891 դիտում
23:30 30-03-2020
Գարի Լինեկեր. Բոլորն են ցանկանում, որ ԱՊԼ-ը վերսկսվի, բացի «Լիվերպուլին» չսիրողներից
1684 դիտում
10:25 13-10-2021
Պարտության դեպքում մեղավոր են բոլորը, բացի առաջին դեմքից․ ընկեր Ստալինը ոչինչ չգիտեր․ «Առավոտ»
Այս բաժնից
481 դիտում
08:30 16-05-2024
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
460 դիտում
07:51 16-05-2024
«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա. «Ժողովուրդ»