211652_close_icon
views-count481 դիտում article-date 22:13 29-04-2020

ՈւԵՖԱ-ն նշել է ֆուտբոլային առաջնությունները վերսկսելու պայմանները

ՈւԵՖԱ-ի բժշկական կոմիտեի նախագահ Թիմ Մեյերը հնարավոր է համարել մրցաշարերի վերսկսումը, եթե պահպանվեն խաղացողների առողջությունը երաշխավորող կանոնները: «Բոլոր այն ֆուտբոլային կազմակերպությունները, որոնք մտադիր են վերսկել իրենց մրցաշարերը, կմշակեն մանրամասն արձանագրությունները, որտեղ նշված կլինեն սանիտարական պայմանները,որոնք կապահովեն մասնակիցների առողջությունը: Այդ պայմաններում և տեղի օրենսդրության լիակատար պահպանման դեպքում, անկասկած, կարելի է ծրագրավորել մրցաշարերի վերսկսումը», ասել է Մեյերը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով գրեթե բոլոր եվրոպական առաջնությունները, եվրագավաթները և հավաքականների հանդիպումները կանգնեցված են: Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկությունները դադարեցված են 1/8 եզրափակիչ փուլում: Բելգիան,Նիդերլանդները և Ֆրանսիան վաղաժամ ավարտելեն իրենց առաջնությունները: Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի և Գերմանիայի առաջնությունները վերսկսելու մտադրություններ կան: ՈւԵՖԱ-ն պնդել է, որ ազգային առաջնությունները պետք է ավարտվեն մինչև օգոստոսի 2-ը, հակառակ դեպքում կարող են զրկվել եվրագավաթներից:

Նմանատիպ նյութեր