ՖԻՖԱ-ում նշել են այն պայմանները, որոնց դեպքում Ռուսաստանն ու Կատարը կարող են զրկվել ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացումից
Աուդիտի հարցերով ՖԻՖԱ-ի հանձնաժողովի նախագահ Դոմենիկո Սկալան նշել է այն պայմանները, որոնց դեպքում Ռուսաստանն ու Կատարը կարող են զրկվել ֆուտբոլի 2018 և 2022 թ. աշխարհի առաջնությունների անցկացումից:
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն` հղում անելով «Sonntagszeitung»-ին, Սկալան նշել է, որ պետք է առկա լինեն 2018 և 2022 թ. աշխարհի առաջնությունները Ռուսաստանում և Կատարում անցկացնելու վերաբերյալ տանտեր երկրի ընտրության հարցում ընտրությունների ընթացքում կաշառք ստանալու փաստի ապացույցներ: Իսկ եթե նման ապացույցներ գտնվեն, ապա ընտրությունների արդյունքները կարող են չեղարկվել: