211652_close_icon

ՈւԵՖԱ-ն ցուցում է տվել ավարտին հասցնել ազգային առաջնությունները

views-count2911 դիտում article-date 21:38 21-04-2020
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է մարտի կեսերին ստեղծված աշխատանքային երկու խմբերի գործունեության վերջին արդյունքներն ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների անդամների մասնակցությամբ կայացած տեսակոնֆերանսի ընթացքում: Մասնավորապես, ներկայացվել են ինչպես ազգային հավաքականների, այնպես էլ ակումբների մասնակցությամբ մրցաշարերի պոտենցիալ օրացույցների մի քանի տարբերակներ: ՈՒԵՖԱ-ն նաև հաստատել է հեթ-թրիք ծրագրի՝ ազգային ասոցիացիաներին հասանելիք գումարներն ըստ պլանի վճարելու պատրաստակամությունը: Ազգային ասոցիացիաներին տրվել են խորհրդատվական ցուցումներ, ըստ որոնց խիստ ցանկալի է ավարտին հասցնել ազգային առաջնությունները և գավաթի խաղարկությունները: Վերոնշյալ թեմաների վերաբերյալ որոշումները կկայացվեն հինգշաբթի՝ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ընթացքում:

Նմանատիպ նյութեր