478 դիտում
22:13 29-04-2020
ՈւԵՖԱ-ն նշել է ֆուտբոլային առաջնությունները վերսկսելու պայմանները
ՈւԵՖԱ-ի բժշկական կոմիտեի նախագահ Թիմ Մեյերը հնարավոր է համարել մրցաշարերի վերսկսումը, եթե պահպանվեն խաղացողների առողջությունը երաշխավորող կանոնները:
«Բոլոր այն ֆուտբոլային կազմակերպությունները, որոնք մտադիր են վերսկել իրենց մրցաշարերը, կմշակեն մանրամասն արձանագրությունները, որտեղ նշված կլինեն սանիտարական պայմանները,որոնք կապահովեն մասնակիցների առողջությունը: Այդ պայմաններում և տեղի օրենսդրության լիակատար պահպանման դեպքում, անկասկած, կարելի է ծրագրավորել մրցաշարերի վերսկսումը», ասել է Մեյերը:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով գրեթե բոլոր եվրոպական առաջնությունները, եվրագավաթները և հավաքականների հանդիպումները կանգնեցված են: Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկությունները դադարեցված են 1/8 եզրափակիչ փուլում:
Բելգիան,Նիդերլանդները և Ֆրանսիան վաղաժամ ավարտելեն իրենց առաջնությունները: Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի և Գերմանիայի առաջնությունները վերսկսելու մտադրություններ կան: ՈւԵՖԱ-ն պնդել է, որ ազգային առաջնությունները պետք է ավարտվեն մինչև օգոստոսի 2-ը, հակառակ դեպքում կարող են զրկվել եվրագավաթներից:
Նմանատիպ նյութեր
2689 դիտում
21:38 21-04-2020
ՈւԵՖԱ-ն ցուցում է տվել ավարտին հասցնել ազգային առաջնությունները
2757 դիտում
09:49 02-02-2021
Իմունաբանը նշել է դիմակների ռեժիմը չեղյալ հայտարարելու պայմանները
Այս բաժնից
610 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
556 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից