211652_close_icon
views-count1225 դիտում article-date 21:45 29-04-2020

ՀՀ ԶՈՒ 3 ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ

Չորրորդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ: Վարչակազմը և ապահովման ստորաբաժա­նումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ անցկացված մարզումների ընթացքում առաջադրվել են պայմանական տարբեր խնդիրներ, ձեռնարկվել են դրանց լուծման անհրաժեշտ միջոցներ: Ստուգվել են մարտական գործողությունների վարման ժամանակ հրամանատարական կազմի գործողությունները, կտրուկ փոփոխվող իրավիճակներում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները: Ապրիլի 28-ին 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ: Բացազատվել են ղեկավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ստուգվել են զինծառայողների մասնագիտական հմտությունները: Հրետանավորները ցուցաբերել են բարձր պատրաստություն և անթերի կատարել առաջադրված խնդիրները: ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողների ներգրավմամբ ապրիլի 28-ին անցկացվել են ցուցադրական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ: Ջոկերի ներդաշնակման, անձնակազմի մասնագիտական գիտելիքները և զենքի կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացված պարապմունքների շրջանակում բացազատվել են ուսումնական կետեր, հրաձգային ջոկերը զբաղեցրել են նախորոշված բնագծերը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից իրականացվել են գործնական հրաձգության վարժանքներ:

Նմանատիպ նյութեր