211652_close_icon
views-count889 դիտում article-date 13:12 29-04-2020

Կենտրոն վարչական շրջանը կգեղեցկացնեն արծաթափայլ եղևնիները

Երևանի Միսաք Մանուշյանի անվան զբոսայգին, որը գտնվում է գլխավոր պողոտայում՝ Կողբացի-Մաշտոց հատվածում, զարդարվել է 30 արծաթափայլ եղևնիով: Ինպես Այս մասին տեղեկացրեցին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից, ապրիլի 29-ին կտնկվեն ևս 12-ը: Կանաչապատման համար նախատեսված ներկայիս բետոնապատ տարածքը քանդելուց հետո նախատեսված է տնկել ևս 20-ը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տունկն իրականացրել է բոլոր ագրոկանոններին համապատասխան՝ օգտագործելով խթանիչներ, հումուս, հողախառնուրդներ:

Նմանատիպ նյութեր