211652_close_icon
views-count526 դիտում article-date 17:44 28-04-2020

Հիմնականում տուժում են քառամյա փուլին սովոր մարզիկները

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի մեկ տարով հետաձգումը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել մարզիկների և ֆեդերացիաների հետ կնքված հովանավորչական պայմանագրերի առնչությամբ։ Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի նախարար Սեյկո Հաշիմոտոն ասել է, որ օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով։ Իհարկե, հիմնականում տուժում են քառամյա փուլին սովոր մարզիկները, սակայն, խնդիրներ են առաջացել նաև հովանավորների մոտ: Սպորտային ֆեդերացիաների, անհատական կնքված շատ պայմանագրերի ժամկետը մինչև 2020 –ի ավարտն է: Այդ հարցերը լուծելու համար մեծ ջանքեր են պահանջվում։ Sankei անվանումով թերթը հրապարակել է, որ Ճապոնիայում արդեն հինգ մարզական ֆեդերացիա հայտարարել է, որ իրենք խաղերի տեղափոխման պատճառով հովանավորչական գումարների հետ կապված հարցեր ունեն, ևս 22 –ը շուտով կասի այդ մասին։

Նմանատիպ նյութեր