211652_close_icon
views-count4134 դիտում article-date 12:05 28-04-2020

Կորոնավիրուսի վարակման 59 նոր դեպք. հաստատված դեպքերի թիվը հասավ 1867-ի. կա 1 զոհ. ապաքինվել է 18-ը

Հայաստանում ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 59 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1808 դեպք: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 28-ին հաստատվել է կորոնավիրուսի 1867 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է19296 (վերջին մեկ օրում՝ 749): Փաստացի այս պահին բուժվում է 971 անձ (մեկ օրում ավելացել է 40-ով): Վերջին տվյալներով ապաքինվել է 866 անձ (վերջին մեկ օրում՝ 18 մարդ), 30 պացիենտ մահացել է:

Նմանատիպ նյութեր