211652_close_icon

Ոստիկանները 33 միլիոն դրամ են փոխանցել կամավորության սկզբունքով. «Փաստ»

views-count13350 դիտում article-date 09:37 28-04-2020
«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ այս օրերին Հայաստանի ոստիկաններն աշխատում են գերագույն ծանրաբեռնվածությամբ՝ իրենց ընթացիկ պարտականություններից զատ ապահովելով նաև պարետատան կողմից կայացվող որոշումների կատարման գործընթացը: Սակայն, այս ամենից զատ, նրանք նաև իրենց ֆինանսական ներդրումն են ունեցել համավարակի հաղթահարման գործում: «Փաստ» թերթի տեղեկություններով, կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու և հաղթահարելու համար գանձապետարանում բացված հատուկ հաշվեհամարին գումար է փոխանցվել նաև ՀՀ ոստիկանության կողմից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոսքը շուրջ 33 միլիոն դրամի մասին է, որը հավաքվել է միջին ու բարձր սպայական կազմի կողմից՝ կամավորության սկզբունքով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր