3116 դիտում
21:38 23-10-2021
Պարզվում է, որ ատեստավորման անհրաժեշտ շեմը չի հաղթահարել կամավորության սկզբունքով դիմած ուսուցիչների կեսից ավելին. Հմայակ Ավետիսյան
«Ուսուցիչների կամավոր ատեստավորմանը դիմել է բոլոր ուսուցիչների ընդամենը 1,5 տոկոսը: Դուք պատկերացնո՞ւմ եք, մարդկանց հնարավորություն է տրվել հավելավճար ստանալու, սակայն միայն 1,5 տոկոսն է մտածել, որ կկարողանա պատասխանել իր դասավանդած առարկայի վերաբերյալ հարցերի 70 տոկոսից ավելիին (անցողիկ շեմը 70 տոկոսն էր), իր ֆեյսբուքյան էջում գրել է Հմայակ Ավետիսյանը:
«Եթե կարծում եք, որ վերոնշյալ թվերը վատ ցուցանիշներ են (ճիշտ եք կարծում), ապա ասեմ, որ ողբերգականը առջևում է: Պարզվում է, որ ատեստավորման անհրաժեշտ շեմը չի հաղթահարել կամավորության սկզբունքով դիմած ուսուցիչների կեսից ավելին՝ 53 տոկոսը:
Ես ծանոթացել եմ հայերենի և մաթեմատիկայի հարցաշարերին և կարող եմ փաստել, որ հարցաշարերում դպրոցական մակարդակի հարցեր են, նույնիսկ ավելի հեշտ, քան միասնական քննությունների հարցաշարերում առկա հարցերը:
Եթե մաթեմատիկայի ուսուցիչները խոսելու տեղ ունեն (անցողիկ շեմը հաղթահարել է ատեստավորմանը մասնակցածների 86 տոկոսը), ապա մյուսների համար ցուցանիշները անհամեմատ մտահոգիչ են: Միանգամից ասեմ, որ անիմաստ է առարկաների հարցաշարերի համեմատությունը՝ դժվար-հեշտ համատեքստում, որովհետև հայերենի մասնագետը չի կարող հասկանալ մաթեմատիկայի թեստի բարդությունը:
Չոր հաշվարկներով ստացվում է (դժվար թե մարդիկ հրաժարվեին հավելավճարից, եթե վստահեին իրենց գիտելիքին), որ մեր դպրոցներում դասավանդող ուսուցիչների 99 տոկոսից ավելին (չոր հաշվարկ է, բայց չափազանցված չէ) դպրոցական մակարդակում անգամ չի տիրապետում իր դասավանդած առարկային:
«Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան ... և ուսուցանողդ»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13170 դիտում
09:37 28-04-2020
Ոստիկանները 33 միլիոն դրամ են փոխանցել կամավորության սկզբունքով. «Փաստ»
2277 դիտում
18:49 27-01-2021
5-րդ զորամիավորման մի շարք զինծառայողներ կամավորության սկզբունքով արյուն են հանձնել. ՊՆ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1099 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1138 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
862 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան