691 դիտում
10:23 16-01-2025
Հանրապետությունում շարունակվող սեզոնային գրիպի պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով. ԱՆ
Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել առողջապահության նախարարությունը:
«Այս համատեքստում հատկապես կարևորվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրականացումը՝ հաշվի առնելով, որ գրիպի նշված տեսակը ներառված է հանրապետությունում առկա սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութի կազմում:
Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անկախ հաշվառումից և քաղաքացիությունից, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել:
Գրիպի դեմ պատվաստումների համար ռիսկի խմբերն են.
հղիները,
6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները,
65 տարեկանից բարձր անձինք,
շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
բուժաշխատողները,
փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ, զորակոչի ենթակա անձինք:
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի կլինեն նաև բնակչության այլ խմբերի համար, կարող են կիրառվել այլ պատվաստումների հետ համատեղ կամ ցանկացած ընդմիջումով, իսկ ռիսկի խմբերում ընդգրկված անձինք կարող են դիմել պոլիկլինիկա և պատվաստվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր
961 դիտում
16:41 04-10-2024
Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ
13194 դիտում
09:37 28-04-2020
Ոստիկանները 33 միլիոն դրամ են փոխանցել կամավորության սկզբունքով. «Փաստ»
2307 դիտում
18:49 27-01-2021
5-րդ զորամիավորման մի շարք զինծառայողներ կամավորության սկզբունքով արյուն են հանձնել. ՊՆ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1531 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա