4406 դիտում
21:17 27-04-2020
Մեր hաշվարկով Ապրիլյան պատերազմում մինչև 400 հեկտար ենք կորցրել. Լևոն Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Ես տվել եմ բոլոր հարցերի պատախսանը, որոնք հուզել է հանձնաժողովին, ցանկացած հարց ստացել է պատասխան: Այս մասին Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը, ով 2016թ.-ի ապրիլյան քառօրյայի ժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարարն էր, պաշտպանության բանակի հրամանատարը, գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/04/27/mnatsakanyan/3274026?fbclid=IwAR21ql3EiRk-q_utDmlOvivmK7p8AUAHwP8WTj7izT6H0FGzu9rr9y4gsbA]Tert.am[/url]-ը:
«Եղել ենք անկեղծ, ներկայացրել ենք այն իրականությունը, որը եղել է ապրիլյան գործողություններում: Միանշանակ Պաշտպանության բանակը կատարել է իր առաջ դրած խնդիրը, հաղթանակել է, և այն թերությունները, որը կան, իհարկե, ցանկացած տեղ էլ անելիքներ կան, որքան շատ անենք, այնքան անելիքներն ավելի շատ են»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է օպերատիվ հետախուզական տվյալների խնդրին, Լևոն Մնացականյանը դեռևս չցանկացավ այդ հարցերին պատախսանել, քանի որ հարցեր կան, որոնք պետք է ճշտվեն: «Ապրիլի 2-5-ը հարյուրից ավել զոհ չի եղել, եղել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող են եղել»,-ասաց նա: Նա նշեց, որ իրենց հաշվարկով մինչև 400 հեկտար ենք կորցրել:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/04/27/mnatsakanyan/3274026?fbclid=IwAR21ql3EiRk-q_utDmlOvivmK7p8AUAHwP8WTj7izT6H0FGzu9rr9y4gsbA]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1373 դիտում
15:19 08-09-2022
Այս տարի պետությունը կկարողանա Սևանի ափամերձ տարածքներում մաքրել միայն 64,8 հեկտար, թեև նախատեսված էր 89 հեկտար
3360 դիտում
22:56 22-07-2020
Աշխարհը 30 տարվա ընթացքում 178 միլիոն հեկտար անտառ է կորցրել․ ՊԳԿ
1207 դիտում
10:00 01-09-2014
Իսրայելը մոտ 400 հեկտար հողատարածք է յուրացրել՝ Գվաոտ անունով նոր բնակավայրի կառուցման համար
Այս բաժնից
1084 դիտում
17:46 04-01-2025
Ալիևի ուղերձի «առյուծի բաժինը» Հայաստանի հասցեին սպառնալիքներն էին․ Տաթևիկ Հայրապետյան
1405 դիտում
16:34 04-01-2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով, ապա կնվազի 7-10 աստիճանով
1189 դիտում
15:37 04-01-2025
Գուրգեն Աֆրիկյանը կնշանակվի ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ