211652_close_icon
views-count480 դիտում article-date 16:31 27-04-2020

Փարիզ-2024-ը պետք է վերաիմաստավորել և հարմարեցնել այնպես, որ այն համապատասխանի նոր աշխարհին

Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ , արգելավազքի օլիմպիական չեմպիոն, ֆրանսիացի Գի Դրյուն նշել է, որ Փարիզում 2024թ․ նախատեսված ամառային օլիմպիական խաղերի նախագիծն արդեն հնացած է և այն ոչ մի ընդհանուր բան չունի ներկա իրողությունների հետ։ Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված` Փարիզի խաղերը նոր մոտեցում են պահանջում ։ Դրյուի մեկնաբանությունները մեջբերել է Agence France-Presse- ը: << Ներկա ճգնաժամը երկարաժամկետ, տնտեսական և սոցիալական ազդեցություն կթողնի մեր առօրյայի վրա: Դա առանց հետևանքների չի կարող անցնել։ Այս համատեքստում օլիմպիական և պարալիմպիկ խաղերը նույնպես բացառություն չեն և պետք է վերանայել բոլոր ծրագրերը: Հարկ է վերագնահատել խաղերի բյուջեն, վերաիմաստավորել այդ միջոցառումը և հարմարեցնել այնպես, որ այն համապատասխանի նոր աշխարհին >> , - ասել է Դրյուն: Օլիմպիական խաղերը Փարիզում պետք է անցկացվեն 2024թ. հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Նմանատիպ նյութեր