Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
[color=#CC0000]Հանրապետության տարածքում՝[/color]
Ապրիլի 26-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ, 28-30-ը, մայիսի 1-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-27-ի ցերեկը կբարձրանա 7-9 աստիճանով:
[img]https://st0.shamshyan.com/editor/0135232001587892475867670.jpg[/img]
[color=#CC0000]Երևան քաղաքում՝[/color]
Ապրիլի 26-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ, 28-30-ը, մայիսի 1-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։
Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]https://st0.shamshyan.com/editor/0635548001587892487564307.jpg[/img]