211652_close_icon
views-count2556 դիտում article-date 21:00 24-04-2020

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինայի ժողովրդական պատգամավորները տեսաուղերձում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ին Գերագույն ռադայի պատգամավորները «Ուկրաինան հիշում է» անվանումով տեսաուղերձ են ձայնագրել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Տեսաուղերձի սկզբում Դարիա Վոլոդինան հիշեցնում է, որ ապրիլի 24-ը ցավի եւ վշտի օր է, երբ ամբողջ աշխարհը հիշում է Հայոց ցեղասպանության զոհերին: Ուկրաինան հիշում է: 26 ժողովրդական պատգամավորները միանում են երկրի տարբեր կետերից եւ շեշտում են, որ Ուկրաինան հիշում է: Տեսաուղերձի նախաձեռնող, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Դարիա Վոլոդինան [url=https://ua-report.info/2020/04/23/1927/]AnalitikaUA.net-[/url]ին տված մեկնաբանությունում նշել է, որ այս կերպ ժողովրդի ներկայացուցիչները իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին: Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը պարբերականին տված մեկնաբանության մեջ նշել է, որ շնորհակալություն է հայտնում պատգամավորներին իրենց վեհանձն դիրքորոշման համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր