4080 դիտում
23:44 24-04-2020
Թուրքական գենի կոդերում թաքնված է ազգային փոքրամասնություններին պատանդ պահելու հակումը. Այդեմիր Գյուլեր
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցներում բազմաթիվ են պատմական իրողությունը խեղաթյուրող և Անկարայի ժխտողական քաղաքականությանը ծառայող հրապարակումները։ Այդուհանդերձ, հանդիպում են հոդվածներ, որոնցում խոսվում է ցեղասպանության արհավիրքի և հետևանքների մասին։
Մասնավորապես ընդդիմադիր հրապարակումներով աչքի ընկնող «Sol.org.tr» լրատվամիջոցում ծավալուն անդրադարձ կա Հայոց ցեղասպանության թեմային և ժամանակակից Թուրքիայի ժխտողական վարքագծին։
«Մեծ ցավի վերարտադրությունը շարունակվում է» վերտառությամբ հոդվածում նշվում է. «Ցավը չի անցել, վերքը դեռ շարունակում է արնահոսել ու այրել մեր հոգիները»։
Հոդվածի հեղինակ Այդեմիր Գյուլերը հիշեցնում է, թե ինչպես էր սոցցանցերում հակահայկական արշավ բորբոքվել, երբ լուրեր էին տարածվել, որ Թուրքիան հարկ եղած դեպքում դեղորայքով կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ Իհարկե, Հայաստանի արտգործնախարարությունից հայտնեցին, որ նման հարց օրակարգում չկա, բայց հոդվածի հեղինակը մտահոգիչ է համարում հայերի հանդեպ դրսևորված ատելությունը, որը պահանջում էր ոչ մի դեպքում, ոչ մի կերպ չօգնել Հայաստանին։
«Ինչպե՞ս կանվանեք այս անհեթեթությունը... իսկ իրողությունն այն է, որ Թուրքիայի ռասիստական և ֆաշիստական արմատները սնվել են հայերի հանդեպ ավանդաբար ունեցած ատելությամբ»,- արձանագրում է Այդեմիր Գյուլերը։
Մեկ այլ իրողություն ևս նա շեշտադրում է։ Տարիներ առաջ, երբ սկիզբ առան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թվացյալ սպասելիքները, մարդիկ կարծում էին, թե սահմանները կբացվեն, առևտուրը կծաղկի, կրոնների միջև երկխոսություն կհաստատվի և այլն։ Բայց այդ ամենը հօդս ցնդեց։
Հոդվածում նշվում է, որ երկու ժողովուրդները ոչ միայն նման հանգրվանի չհասան, այլև մի բան էլ ատելության թիրախում ու սպառնալիքի ներքո հայտնվեցին աշխատանքի նպատակով Հայաստանից Թուրքիա մեկնած հայերը։ Էրդողանի գլխավորած իշխանությունը քանիցս սպառնացել է վտարել այդ մարդկանց՝ «Մի հատ որ նրանց արտաքսենք, նրանք կտեսնեն իրենց հալը» ատելության խոսքերով։ Այնուհետև հիշեցնելով Հրանտ Դինքի ողբերգական սպանությունը՝ Այդեմիրը եզրակացնում է.
«Ազգային փոքրամասնություններին պատանդ պահելու հակումը թաքնված է թուրքական գենի կոդերում: Եվ տարօրինակ էր, որ դեռ ժողովրդավարացման և եղբայրութան սպասելիքներ կային», գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2020/04/24/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1/181898]Sol.org.tr[/url]-ը։
Նմանատիպ նյութեր
4291 դիտում
10:27 14-01-2017
«Հայի գենի» մասին խոսակցությունները կեղծ օրակարգ են, ժամանակակից լեզվով ասած՝ «թրոլինգ». «Առավոտ»
9277 դիտում
10:41 01-12-2017
Այդ երկրում պատրանքներ են առաջանում «ուրույն ուղու» կամ «ռուսու գենի» վերաբերյալ. «Առավոտ»
Այս բաժնից
799 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
772 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
643 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել