211652_close_icon
views-count4291 դիտում article-date 10:27 14-01-2017

«Հայի գենի» մասին խոսակցությունները կեղծ օրակարգ են, ժամանակակից լեզվով ասած՝ «թրոլինգ». «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Հայի գենի» մասին խոսակցությունները կեղծ օրակարգ են, ժամանակակից լեզվով ասած՝ «թրոլինգ»։ Ռուսաստանում և այլ երկրներում ապրում են հազարավոր «զտարյուն» հայեր, որոնց ծնողները, տատերը, պապերը, կանայք և երեխաները հայ են, և որոնք, սակայն, կորցնում են կապը հայոց լեզվի և մշակույթի հետ, իրենց երեխաներին ու թոռներին դրդում են այդ ամենը մոռանալ։ Եվ այդ երեխաներն ու թոռները նույնպես, շատ հավանական է, կամուսնանան հայերի հետ և «հայի գենն» ամբողջությամբ կպահպանեն, բայց շատ կարևոր բան կկորցնեն ու կդառնան «հայկական արմատներով» ռուս կամ ամերիկացի։ Նրանք, ովքեր փոխում են իրենց ազգը, կրոնը, սոցիալական կարգավիճակը, հաճախ ավելի ագրեսիվ են լինում իրենց «նախկին կարգավիճակի» մարդկանց հանդեպ, քան օտարները։ Թերևս գիտակցաբար կամ ենթագիտակցաբար փորձում են ապացուցել, որ իրենց ընտրությունը ճիշտ էր, և նոր կարգավիճակը շատ ավելի գերադասելի է։ Այդպես է, ի դեպ, նաև արտերկրում ապրող նախկին հայաստանցիների դեպքում, որոնք պատրաստ են, օրինակ, հավատալ, որ Հայաստանի փողոցներում մարդիկ ուշաթափ են լինում սովից՝ դա նրանց արտասահմանյան կյանքին իմաստ է տալիս։ Այդպես բաժանված կանանցից ոմանք ատում են իրենց նախկին ամուսիններին։ Այդպիսիների համար կա հունական ծագում ունեցող «նեոֆիտ» բառը, որը կարելի է թարգմանել որպես «նոր մկրտված», «նոր հավատ ստացած», գուցե «շուռ տվա՞ծ»։ «Գենի» մասին դատարկ խոսակցությունների փոխարեն գուցե խոսենք «շուռ տվածների» մասին»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր