ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը Մոսկվայում համաձայնագիր կստորագրի
Մայիսի 19-ին ՀՀ կառավարության անունից Մոսկվայում ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը ՌԴ ԱԻ նախարար Վ. Պուչկովի հետ կստորագրի ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր, որից հետո երկու նախարարները կքննարկեն կենտրոնի գործարկման հետ կապված մի շարք հարցեր:
Մարդասիրական արձագանքման ռուս-հայկական կենտրոնը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, կբարձրացնի բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կանխարգելման ու դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների հզորացմանը:
Կենտրոնը կնպաստի մարդասիրական արձագանքման խնդիրների լուծմանը Հայաստանի, Ռուսաստանի, ինչպես նաև երրորդ երկրների տարածքում։