Տուժեց աշխատավարձով ապրող «հպարտ», բայց խեղճ ու ընկճված քաղաքացին. Գեւորգ Պետրոսյան
Ես ոչ մաթեմատիկայի գիտակ եմ, ոչ էլ բժշկության, բայց մի բան, այնուամենայնիվ, անվիճելի է,
եթե վարակվողների քանակն օր-օրի գերազանցում է ապաքինվածների քանակը, ուրեմն վարակի դեմ պայքարում, մեղմ ասած, առաջընթաց չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա մասնավորապես նշել է.
«Այդ իրավիճակին որքանո՞վ է համահունչ մի շարք սահմանափակումների վերացումը...
Այսինքն՝ սա ի՞նչ է նշանակում...
Երբ ես գրառում արեցի սահմանափակումներն անհաշվենկատ իրականացնելու, մարդկանց տանը նստացնելու և սովի մատնելու անթույլատրելիության մասին, ով ասես՝ ամենավերջին վիրավորանքներով կեղծ էջերից դմփ-դմփացին, բա հիմա ինչու՞ են լռում էտ հրոսակները։
Թե՞ արդեն կարող ենք արձանագրել, որ այդ սահմանափակումներն էն գլխից էլ անիմաստ ու ինքնանպատակ են եղել, և արդյունքում դարձյալ տուժեց աշխատավարձով ապրող քաղաքացին, «հպարտ», բայց խեղճ ու ընկճված քաղաքացին...»: