211652_close_icon
views-count7631 դիտում article-date 16:50 23-04-2020

Համացանցում հրապարակվել է թանգարանից Վան Գոգի հայտնի կտավի գողության տեսանյութը. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համացանցում հրապարակվել է մարտի վերջին Նիդերլանդների Լարեն քաղաքի Singer Laren թանգարանից աշխարհահռչակ նկարիչ Վինսենտ Վան Գոգի՝ 1884 թվականին ստեղծած «Քահանայի գարնանային այգին Նյուենենում» կտավի գողության տեսանյութը, հայտնում է The Guardian պարբերականը։ [url=https://www.tert.am/am/news/2020/04/23/burglary-netherlands/3271110?fbclid=IwAR01cJjsgiejM6RqOBZJmn4FULlNFM25C293tN6NbDfnHaIo8IoY1KXPI4Q]Tert.am[/url]-ի փոխանցմամբ՝ տեսահսկման տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է գողը մոտոցիկլետով մոտենում թանգարանի տարածքին, այնուհետև հատուկ մուրճով կոտրում թանգարանի ապակե ամուր դռները, սրահից վերցնում կտավն ու, այն թևի տակ առնելով, դուրս վազում դեպքի վայրից։ Հայտնի է, որ կտավը հոլանդական մեկ այլ թանգարանից վարձով էր բերվել Singer Laren: Պարբերականի փոխանցմամբ՝ դեպքի առնչությամբ որևէ ձերբակալություն չի եղել, գողոնը չի հայտնաբերվել։ Singer Laren թանգարանի գործադիր տնօրեն Էվերթ վան Օսի խոսքով՝ տեսանյութի կադրերում գողության բոլոր փուլերը ցուցադրված չեն: [img]https://st0.shamshyan.com/editor/0991051001587646270941763.png[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր