211652_close_icon
views-count593 դիտում article-date 14:18 23-04-2020

ԱԻՆ-ը վարակազերծում է իրականացրել Վարդենիսում

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները ապրիլի 22-ին իրականացրել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցի (3300 քմ մակերեսով), պոլիկլինիկայի (1800 քմ մակերեսով), շտապօգնության 6 մեքենաների, ինչպես նաև կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացու առանձնատան վարակազերծման աշխատանքներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնագետները պահպանել են անվտանգության բոլոր կանոնները։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հետևողական է վարակազերծման աշխատանքների իրականացման հարցում։ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 21 ապրիլի, 2020 N 48 որոշման համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։ Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 28-ը, ժամը 23:59-ը։

Նմանատիպ նյութեր