211652_close_icon
views-count63791 դիտում article-date 20:59 22-04-2020

Ավտովթար Արարատի մարզում. Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն-1» համատիրության իրավաբանը BMW-ով բախվել է քարերին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Արման Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 23 ՍՕ 303 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 300-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Գրիգորյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 33-ամյա Տիգրան Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասկաի ծառյաողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորութամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն են գործել Արարատի հիվանդանոցի բժիշիկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մինասյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Գրիգորյանն աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն-1» համատիրությունում՝ որպես իրավաբան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր