211652_close_icon
views-count6706 դիտում article-date 18:08 22-04-2020

Վարդենիսում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի, 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են. Գեղարքունիքի մարզպետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի։ Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետը նշեց, վարակվածները բոլորը Վարդենիսում են, նրանցից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, որոնցից մեկը բժիշկ է։ «Պոլիկլինիկայում ունենք 9 դեպք, որոնցից 2-ը ևս բժիշկ են։ Մենք դեռ խնդիր ունենք վարակի տարածման սկզբնաղբյուրի հետ կապված»,- ասաց նա։ Գնել Սանոսյանը հիշեցրեց, որ Վարդենիսում պարետի որոշմամբ՝ հատուկ ռեժիմ է սահմանված և քաղաքի ելքերի, մուտքերի մոտ անցակետեր են տեղադրվալ: Նա նաև նշեց, որ Վարդենիսի պոլիկլինիկան այս պահին փակ է, իսկ հիվանդանոցը մասնակի է գործում։ Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր