3420 դիտում
17:09 22-04-2020
Ռաֆայել Մեհրաբյան. Կարևորը առողջությունը պահպանելն է
Ծանր գործ է սպորտում հեռավար աշխատանք կատարելը։ Առավելապես մտահոգում է պատասխանատվության զգացումը։ Բավական է մեկ – երկու սխալ և, ինչպես ասում են, աչքը բուժելու փոխարեն՝ հոնքն էլ են վնասում։ Բայց աշխատանք անպայման պետք է տարվի, ինչը արվում է Հայաստանի բռնցքամարտի հավաքականում։
Լոնդոնում մարտին սկսված ու ․ ․ ․ չավարտված միջազգային վարկանիշային մրցաշարին հայտավորված մեր բոլոր մարզիկները ընդգրկված են << տնային աշխատանքներում >> ։ Իհարկե, յուրաքանչյուրն անհատական ծրագրով է առաջնորդվում։ Օրինակ, ախուրյանցի գերծանրքաշային Գուրգեն Հովհաննիսյանը պետք է ձերբազատվի անձնական քաշի ավելորդ կիլոգրամներից։ Այդ դեպքում կզարգանա նրա շարժումների արագությունը և, բացի այդ , ավելի վստահ կդառնան տեղաշարժերը ռինգում։ Նա կատարում է հիմնականում կարճ տարածության արագավազքեր։ Նրան հակառակ, աբովյանցի Նարեկ Մանասյանը / 91 կգ /, ընդհանուր ֆիզպատրաստականության և դիմացկունության որակները պահպանելու համար կատարում է երկար տարածությունների բացօթյա վազքեր և օգտվում է ուժային վարժասարքերից։
Գրոհային ոճի բռնցքամարտիկ է վանաձորցի Արման Դարչինյանը / 75 կգ /։ Նրան առաջադրված է զարգացնել պաշտպանողական որակները ու դրան համապատասխան՝ ոտքերի աշխատանքը։
Մի խոսքով թիմի բոլոր տղաները նպատակային գործողությունների են կոչված։
Պարապ չեն մնում նաև մեր աղջիկները․ Անուշ Գրիգորյանը / 51 կգ / և Անի Հովսեփյանը / 69 կգ /։
Կաշվե ձեռնոցի վարպետները տեղերում, հիրավի, կատարում են հանձնարարականները։ Այս մասին վստահեցնում են սաների հետ աշխատանքները հեռակապով ղեկավարող անձնական մարզիչները։
Գլխավորը մեզ համար մարզիկների առողջությունը պահպանելն ու մարզումները ճիշտ ուղղությամբ տանելն է։
Բռնցքամարտիկների տրամադրությունը բարձր է։ Դրան նպաստում է հատկապես այն հանգամանքը , որ տևական բացակայությունից հետո վերջապես երկար ժամանակով գտնվում են տանը ՝ ընտանիքի հետ։
[b]
ՌԱՖԱՅԵԼ ՄԵՀՐԱԲՅԱՆ
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ
ՀՀ բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ։[/b]
Նմանատիպ նյութեր
978 դիտում
09:57 26-05-2015
Կարևորը «Եվրատեսիլը» չէ, կարևորը, որ ինքներս մեզ հավատարիմ մնանք. ՀԱ
1329 դիտում
13:00 10-02-2014
ԼՂ հիմնախնդրում լավագույն տարբերակը «ստատուս-քվո»-ն պահպանելն է. Նիկոլայ Տրոիցկի
1975 դիտում
14:41 22-11-2018
Կառավարության ռազմավարական ուղղվածությունը կենսաբազմազանությունը պահպանելն է. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
652 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ
628 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում