ԼՂ հիմնախնդրում լավագույն տարբերակը «ստատուս-քվո»-ն պահպանելն է. Նիկոլայ Տրոիցկի
Ղարաբաղյան հակամարտության շփման գծում իրավիճակը շատ է սրվել այս տարվա սկզբից: Այս մասին նշել է «Ռոսինֆորմբյուրո» կենտրոնի քաղաքական վերլուծաբան Նիկոլայ Տրոիցկին ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում:
«Ցավոք սրտի, Ղարաբաղի իրավիճակի մասին Մոսկվան տեղեկություն չունի: Ես գտնում եմ, որ այս հակամարտությունն անլուծելի է, ինչպիսին պաղեստա-իսրայելական կոնֆլիկտն է և կարծում եմ, որ միակ հնարավոր բանը, որ կարելի է անել այս պարագայում, ստատուս-քվոյի պահպանումն է: Ինչպես ասում են, «լավ է ապրել քաղցած, քան պատերազմի մեջ»,-ընդգծել է վերլուծաբանը:
Տրոիցկու խոսքով՝ Մերձավոր Արևելքից ոչ հեռու ևս մեկ հակամարտությունը ոչ ոքի պետք չէ, իսկ Ռուսաստանը և իսլամական աշխարհը կանեն ամեն ինչ, որպեսզի ԼՂ հակամարտությունը սառեցվի: