211652_close_icon
views-count4080 դիտում article-date 14:50 22-04-2020

Իսկ գու՞ցե խնդիրը «սեղան» բառի ձեր ընկալման մեջ է աղջիկներ եւ տղաներ. Արփինե Հովհաննիսյան

Հազարավոր անիմաստ ու տգետ մտքերի փոխարեն պետք է ասել, որ փուլային տարբերակը հայկական կողմի համար անընդունելի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Փաստորեն քվեարկության կոճակներ շփոթող անձը նման մի բանում է մեղադրում առաջատար դիվանագետ Ս.Լավրովին։ Իսկ գու՞ցե խնդիրը «սեղան» բառի ձեր ընկալման մեջ է աղջիկներ եւ տղաներ։ Ասենք ոչ թե բանակցությունների սեղանի վրա է փուլային տարբերակը, այլ կիրթ մարդու հետ սուրճի սեղանի կամ թեյի սեղանի կամ ասենք գրասեղանի։ Նայեք՝ կարեւորը վերջում չդառնա զոհասեղանի։ Հ.Գ. Հազարավոր անիմաստ ու տգետ մտքերի փոխարեն պետք է ասել, որ փուլային տարբերակը հայկական կողմի համար անընդունելի է ու.. վերջ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր