211652_close_icon
views-count157077 դիտում article-date 21:46 21-04-2020

Հայաստանի քննչական կոմիտեի հարևանությամբ հնչել են կրակոցներ. թաղային հեղինակությունը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում՝ Հայաստանի քննչական կոմիտեի հարևանությամբ՝ «Սաֆի» գեղեցկության սրահի դիմաց, հնչել են կրակոցներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը: Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Տեղում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 9 մմ տրամաչափի կրակված 2 պարկուճ և արնանման հետքեր: Պարզվել է, որ մեկ հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագետները: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին՝ վիրավորի անունը Մասիս է, ով «թաղային հեղինակություն է»: [b]22:04/2020 10:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արաբկիրի ոստիկաններն ու քննիչները պարզել են վիրավորի ինքնությունը՝ նա Երևան քաղաքի Ն. Տիգրանյան փողոցի բնակիչ՝ 49-ամյա Մասիս Գրիգորյանն է, ով «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն է տեղափոխվել «զույգ ազդրերի շրջանի հրազենային վիրավորում, ձախից ազդրի ստորին երրորդականի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ։[/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 150+
150+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր