1373 դիտում
17:56 21-04-2020
2020 թվականից Հայաստանում կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները. ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2020 թվականից Հայաստանում կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները: Պետական եկամուտների կոմիտեն վերջին երկու տարվա ընթացքում մշակել և շարունակում է կատարելագործել միջազգային լավագույն փորձին համահունչ տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմանն ուղղված ենթաօրենսդրական բազան: Տրանսֆերային գնագոյացման գործընթացը կարգավորվում է ՀՀ հարկային օրենսգրքի 73-րդ գլխով սահմանված դրույթներով։
Մասնագետների կարծիքով՝ տրանսֆերային գնագոյացումը հարկային վարչարարության լավագույն գործիքներից է և լայն տարածում ունի աշխարհում: Ըստ ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանի, նպատակը՝ երկների հարկվող բազաների պաշտպանությունն է, այսինքն շահույթը պետք է հարկվի այնտեղ, որտեղ իրապես իրականացվում է տնտեսական գործունեությունը: Տրանսֆերային գնագոյացումը փոխկապակցված հարկ վճարողների միջև կատարվող գործարքների, այսինքն՝ վերահսկվող գործարքների պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը ստուգող մեխանիզմ է: Այսինքն, փոխկապակցված կողմերի միջև կատարված գործարքների պայմանները պետք է համապատասխան լինեն փոխկապակցված չհամարվող կողմերի միջև կատարվող գործարքների պայմաններին:
ՊԵԿ նախագահի հրամանով ընդունվել է նաև վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը, որը բացառապես էլեկտրոնային է և արդեն հասանելի է հարկ վճարողներին: Ըստ Հարկային օրենսգրքի 375-րդ հոդվածի, եթե փոխկապակցված հարկ վճարողների միջև իրականացվող գործարքները, այսինքն վերահսկվող գործարքները հարկային տարվա ընթացքում գերազանցում է 200 միլիոն դրամը, ապա հարկ վճարողը պարտավոր է վերահսկվող գործարքների մասով ներկայացնել ծանուցման ձև: Իսկ Հարկային օրենսգրքի 376-րդ հոդվածի համաձայն, անհրաժեշտության դեպքում, ըստ ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի գլխավոր հարկային տեսուչ Տիգրան Հարությունյանի, հարկային մարմնի պահանջով 30 աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողը պարտավոր է ներկայացնել նաև տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը:
ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի գլխավոր հարկային տեսուչ Անդրանիկ Հակոբյանի խոսքով՝ տրանսֆերային գնագոյացման տեսանկյունից հարկային հսկողություն իրականացնելիս ստուգվում է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և մետաղական օգտակար հանածոների օգտագործման համար վճարվող ռոյալթիի հաշվարկման և վճարման համապատասխանությունը պարզած ձեռքի հեռավորության տիրույթին:
Կարևորելով նաև հարկ վճարողների անմիջական մասնակցությունն ու դիտարկումները՝ կոմիտեն պարբերաբար նախաձեռնել է աշխատանքային հանդիպումներ: Հարկ վճարողների հետ քննարկվել են տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառմամբ պայմանավորված հնարավոր խնդիրները, որոնց լուծումները հնարավորինս արտացոլվել են իրավական ակտերում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2045 դիտում
17:23 10-07-2020
ՊԵԿ-ում անցկացվել է «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» թեմայով հեռավար դասընթաց
1168 դիտում
11:59 22-03-2023
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում կատարվել են փոփոխություններ. ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1160 դիտում
13:58 03-06-2019
ՊԵԿ. մեկնարկել են տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմանն ուղղված աշխատանքները
Այս բաժնից
1165 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
712 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար