1171 դիտում
11:59 22-03-2023
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում կատարվել են փոփոխություններ. ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Հայտնում է ՊԵԿ-ը։
Մասնավորապես, ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, սահմանվել են տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ձևը, լրացման և ներկայացման կարգը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հոկտեմբերի 7-ից։ Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ընդունումը թույլ է տալիս հարկ վճարողներին ճշգրտել շահութահարկի և ռոյալթիի բազաները` դրանք համապատասխանեցնելով պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին: Իրականացված փոփոխությունների շնորհիվ հարկ վճարողը կարող է ներկայացնել տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկը և վճարել միայն լրացուցիչ շահութահարկ և ռոյալթի՝ առանց լրացուցիչ տույժեր և տուգանքներ վճարելու:
Փոփոխվել է նաև վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը, ըստ որի ավելի մանրամասն տեղեկություն է ներկայացվում հարկ վճարողի կողմից իրականացված վերահսկվող գործարքների մասին։ Այն թույլ է տալիս իրականացնել առավել համակողմանի վերլուծություն, ինչը որոշ դեպքերում կարող է հանգեցնել տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման պահանջի նվազմանը:
Կոմիտեն հայտնում է, որ 2022 թվականին կատարված վերահսկվող գործարքները ենթակա են ծանուցման արդեն նոր ձևով։ Վերահսկվող գործարքների մասին ծանուցումները ներկայացվում են ամբողջովին էլեկտրոնային եղանակով՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։
Միաժամանակ, տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում իրականացված փոփոխությունների արդյունքում ընդունվել են մի շարք ենթաօրենսդրական ակտեր՝ տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումների տեսակների մասին, տրանսֆերային գնագոյացման համադրելիության վերլուծություններ իրականացնելու նպատակով կիրառվող՝ միջազգային առևտրային տվյալների բազաների ցանկը սահմանելու մասին, ինչպես նաև նախնական գնագոյացման պայմանավորվածության ձեռքբերման կարգը և պայմանները սահմանելու մասին:
Ենթաօրենսդրական ակտերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Ներքին իրավական ակտեր» բաժնում։
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով գործող կարգավորումները, հորդորում է հարկ վճարողներին՝ աչալուրջ լինել և վերահսկվող գործարքների մասին ծանուցումները ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1373 դիտում
17:56 21-04-2020
2020 թվականից Հայաստանում կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները. ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1163 դիտում
13:58 03-06-2019
ՊԵԿ. մեկնարկել են տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմանն ուղղված աշխատանքները
2045 դիտում
17:23 10-07-2020
ՊԵԿ-ում անցկացվել է «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» թեմայով հեռավար դասընթաց
Այս բաժնից
1180 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
730 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար