Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 21-ին, կազմել է 480.87 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.65 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 520.93 դրամ (նվազել է 3.96 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 593.49 դրամ (նվազել է 8.31 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.28 դրամ (նվազել է 0.21 դրամով)։