211652_close_icon
views-count7231 դիտում article-date 15:29 21-04-2020

Վերջին շաբաթվա կորոնավիրուսի դեպքերի թվի վերլուծությամբ ունենք աճի կայուն տեմպ․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, արձանագրել է, որ առկա է աճի կայուն տեմպ։ Այս մասին Թորոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4%­ի սահմաններում: Ունենք նաև բուժման մեջ գտնվողների մոտավորապես նույն թիվը, որը տատաննվում է 700-800­ի սահմաններում»,- նշել է Առողջապահության նախարարը: Նա շեշտել է, որ այդ ամենը նշանակում է՝ բոլորը պետք է հավելյալ ջանքեր գործադրեն աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ և զգոնությունը կորցնելու ութուլանալու «իրավունք չունենք»: Թորոսյանի խոսքով՝ հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը բուժաշխատողների շրջանում թե' մարզային, թե' Երևանի բուժհաստատություններում: «Բուժաշխատողների կողմից անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը բազմապատիկ ավելի կարևոր է, քան մեր այլ քաղաքացիների կողմից: Նրանք պետք է պաշտպանեն իրենց, որպեսզի առաջինը իրենք չհանդիսանան վարակի աղբյուր իրենց պացիենտների համար և, երկրորդը, որպեսզի կարողանան շարունակել իրենց կարևոր առաքելությունը` բուժօգնություն մատուցելու բազմաթիվ քաղաքացիների: Հայաստանում ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1401 է, արձանագրվել է մահվան 24 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 13 հազար 929 թեստ։ Հայաստանում ապրիլի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 29-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 609։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ: [img]https://st0.shamshyan.com/editor/0625164001587466242346244.png[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0244137001587466243151413.jpg[/img]

Նմանատիպ նյութեր