211652_close_icon

Ներդրումների մեծ հոսք է սպասվում գյուղատնտեսության ոլորտում. «Ժամանակ»

views-count779 դիտում article-date 09:25 21-04-2020
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Կառավարությունն առաջարկում է հողատարածքի նպատակային նշանակության փոփոխության պարզեցված մեխանիզմ, եթե այդ տարածքում կառուցվելու է ջերմոցային տնտեսություն, անասնապահական-թռչնաբուծական ֆերմա, պտուղ-բանջարեղենի պահպանության սառնարան, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսություն, սպանդանոցներ և ձկնաբուծական արհեստական լճակներ: Այս փոփոխությունը կխթանի գյուղական համայնքներում վերոնշյալ գործունեության տեսակների զարգացումը և այդ ոլորտներում իրականացվող ներդրումների մեծ հոսք կապահովի»: [b]Մ[b][/b]անրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր