211652_close_icon
views-count8826 դիտում article-date 11:02 25-04-2019

Ամռանը մեծ հոսք է սպասվում ԱՄՆ-ից Հայաստան. ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյան. newsbook.am

[url=http://newsbook.am/?p=131944&l=am&fbclid=IwAR2f49U3hnfp7j3ROF65dYO4GKDXNTfdnHymUnf8903iHONxlxdACdkp9qU]newsbook.am[/url]-ը գրում է. «Օրերս ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն աշխատանքային այցով գտնվում էր Լոս Անջելեսում: Ապրիլի 7-ին Վահագն Մելիքյանը ելույթով հանդես եկավ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը, որի ընթացքում ներկայացրեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի շնորհավորական ուղերձը: Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը մասնակցեց Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի (Eric Garcetti) հետ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանդիպմանը և դրան հետևած հանդիսավոր ընդունելությանը: Մելիքյանի աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Կալիֆորնիա կապերի աշխուժացմանը, Հայաստանի կյանքում ամերիկահայերի ներգրավմանն առնչվող հարցեր: NewsBook-ը հնարավորություն ունեցավ զրուցելու ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի հետ: Վերջինս մեր զրույցի սկզբում փաստեց, որ նմանատիպ այցելությունները չեն կարող չօգտագործվել համայնքային կառույցների հետ հանդիպելու, ինչու ոչ` նաեւ տեղական իշխանությունների հետ հանդիպելու համար: Ասաց նաև, որ ի թիվս պաշտոնական հանդիպումների՝ բարերարների լայն  շրջանակի հետ են հանդիպել ու քննարկել որոշակի ծրագրեր:  [b]- Խոսքը ներդրումային ծրագրերի մասի՞ն է: [/b] - Բնականաբար, քննարկում ենք տնտեսական կոմպոնենտը, չի կարող քննարկում-հանդիպումը լինել առանց դրա: Գիտակցելով, որ որ Կալիֆորնիան ամենաուժեղ նահանգներից մեկն է տնտեսական առումով, և էստեղ է գերկենտրոնացած տնտեսական ներուժը, այդ առումով փնտրում ենք հետաքրքրությունների նոր շրջանակներ։ [b]- Դու՞ք եք առաջարկում՝ որպես ՀՀ ներկայացուցիչ։ [/b] - Մենք լսում ենք, առայժմ լսում ենք և ներկայացնում ենք այն  ուղղությունները, որտեղ կարող է հետաքրքիր լինել գործարար աշխարհի համար։ [b]- Օրինակ, ի՞նչ  ուղղություններ եք ներկայացնո՞ւմ: [/b] - Հիմնականում, որ առանձնացրել ենք, էներգետիկ միջավայրն է կամ էներգետիկ ուղղությունն է։ Այդ թվում նաև այլընտրանքային էներգիան է՝ արևային, քամու և ջրային տեսակների մասով։ Հայաստանն այս իմաստով ունի ասելիք ու ներկայացնելիք: Բավականին մեծ հետաքրքրություն կա։ Բացի այդ, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունն այն ուղություններն են, որտեղ մենք կարող ենք իսկապես հետաքրքրիր փաթեթ ներկայացնել ցանկացած գործարարի կամ ներդրողի համար։ Այսօր խոսում ենք նաև հումանիտար համագործակցության կամ մշակութային համագործակցության մասին։ Ես միշտ հակված եմ կարծելու՝ բարեգործությունն աստվածահաճո գործ է, բայց զարգացման ծրագրերը պակաս կարեւոր չեն: Կարծում եմ՝ հիմա արդեն ճիշտ ժամանակն է, որ  մեր գործարար ընկերների կողմից առաջարկվեն նաև զարգացման ծրագրեր։ Զարգացման ծրագրեր իրականացնելիս, ինչու չէ, բարեգործական կոմպոնենտ միշտ կարելի է գտնել։ Բարեգործությունը կարող է շարունակական լինել, որովհետև հասկանալի պատճառներով, կան շրջանակներ, որոնք ուզում են զուտ բարեգործություն անել։ Քավ լիցի, որևէ մեկը չի խանգարելու դրան, բայց դա կարող է լինել զուգահեռ գործընթաց, իսկ զարգացման ծրագրերը, կարծում եմ, պետք է առաջնային դառնան Հայաստանի համար։ [b]- Մեկ տարի է անցել հեղափոխությունից: Այս ընթացքում ամերիկայի հայ համայնքը ներդրումային ինչ-ինչ ծրագրեր առաջարկել կամ իրականացրե՞լ է։ Այսինքն՝ զրո կետից շարժում դեպի դրականը, ունեցել ե՞նք։ [/b] -  Գիտեք, ասեմ շատ անկեղծ, հետաքրքրությունը մեծ է։ Զուտ հարցումների արդյունքում, ես մի քանի օրվա մեջ հասկացա, որ օրինակ ամռանը մեծ հոսք է սպասվում ԱՄՆ-ից Հայաստան։ Շատերը գալիս են զուտ նոր իրավիճակին ծանոթանալու, շատերը գալիս են նոր իրավիճակից ոգևորված, շատերը կան, որ ուզում են առաջարկել իրենց որոշակի ծառայությունները, շատերը կան, որ ուզում են համատեղ գործարար ծրագրեր իրականացնել: Սա հրաշալի է, և այս առումով, կարծում եմ, տեսանելի ապագայում բավականին լուրջ շարժեր կնկատենք տնտեսական և մշակութային մասերով։ ԱՄՆ հայկակակն համայնքում հրաշալի պոտենցիալ կա, որը մենք կարող ենք ճիշտ ձևով օգտագործել։  [b]- Ձեր օրակարգին ծանոթ եմ և գիտեմ, որ հանդիպել եք ավանդական կուսակցությունների հետ: Սովորաբար ընդունված է կարծել, որ ավանդական կուսակցությունները դրսում միայն մի գաղափարի շուրջ են համախմբվում և հետամուտ լինում այդ գաղափարի սպասարկմանը։ Ինչ-որ բան փոխվե՞լ է այս իմաստով: [/b] -Ես միշտ համարել եմ, որ կան 3 ուղղություններ, որոնք պետք է համահայկական օրակարգում լինեն՝ Հայոց  ցեղասպանության ճանաչումը, Արցախյան հիմնահարցը, հայ ինքնության պահպանումը դրսում։ Բնականաբար դասական սփյուռքը միշտ էլ հակված է եղել դեպի հայ ինքնություն կամ տեսակի ինքնապահպանություն, և այս ուղղությամբ անգնահատելի աշխատանք է տարվում։ Ես կարծում եմ, հիմա արդեն ժամանակն է, որ մենք լրջագույնս համախմբվենք, շատ ավելի խոհեմ ու լուրջ լինենք։ Այս երեք հարցերի շուրջ երբեք տարաձայնություններ չեն եղել, եւ սա այն արժեքային հիմքն է, որի վրա միասնությունն է կառուցվում: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsbook.am/?p=131944&l=am&fbclid=IwAR2f49U3hnfp7j3ROF65dYO4GKDXNTfdnHymUnf8903iHONxlxdACdkp9qU]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր