211652_close_icon
views-count101996 դիտում article-date 23:54 20-04-2020

Վանաձորում մեկ օրում թալանել են Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին և «Թեժ Լեռ» հյուրանոցային համալիրի տնօրենին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 19-ին, գողության դեպքեր են տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արթուր Օհանյանը և հայտնել, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 75 հասցեին կից իր խանութը թալանել են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը՝ ժամը 05:20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ բացել են նշված հասցեում գործող գեղեցկության սրահի պատուհանը, այնուհետև մտել ներս, որտեղից էլ բացել են օծանելիքի խանութ-սրահի դուռը և այնտեղից գողացել խոշոր չափի կոսմետիկ միջոցների պայուսակներ, տարբեր տեսակի օծանելիքներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ա. Օհանյանը աշխատում է Վանաձորի քաղաքապետարանում՝ որպես աշխատակազմի քարտուղար և նա կրել է մոտ կես միլիոն դրամի վնաս: Երեկ Վանաձորում մեկ այլ թալանի գործ էլ է եղել: Անհայտ անձը կամ անձինք մտել են «Թեժ Լեռ»-ում գտնվող կիսակառույց շինություն և այնտեղից գողացել 2 ցեղական շան ձագեր: Նշված գողության մասին Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի «Թեժ Լեռ» թաղամասի բնակիչ, 66-ամյա Արմենակ Պետրոսյանը, ով հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 400 հազար դրամի վնաս: Նշված 2 դեպքերով տարածքային բաժինների հետաքննչական բաժանմունքներում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունները բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Պետրոսյանը «Թեժ Լեռ» հյուրանոցային համալիրի տնօրենն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր