211652_close_icon
views-count2659 դիտում article-date 12:57 15-03-2015

«Թեժ լեռ» հանգստյան գոտում ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից

Այսօր ժամը 04.34-ին ահազանգ է ստացվել, որ «Թեժ լեռ» հանգստյան գոտու մոտակայքում «ՎԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 12-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել Ա. Ա.-ին պատկանող «ԳԱԶ 24-10» մակնիշի 35 DL 849 պ/հ ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր