211652_close_icon
views-count4254 դիտում article-date 16:34 20-04-2020

Մարտական հերթապահություն իրականացնող ևս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված և մարտական հերթապահություն իրականացնող ևս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին։ Այս մասին «Ֆեյսբուք»- ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված, գնդապետ Ա. Գևորգյանի հրամանատարությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասը ևս անցավ սննդի մատակարարման նոր կարգին»,- գրել է Ստեփանյանը։ Մեզ հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ մինչև այս տարվա ավարտը ՀՀ զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի բոլոր զորամասերը կանցնեն սննդի մատակարարման նոր կարգին։ Սննդի մատակարարման նոր կարգով զորամասերի սնունդն ապահովում է 5 կազմակերպություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր