211652_close_icon
views-count27476 դիտում article-date 11:07 20-04-2020

Կորոնավիրուսի վարակման 48 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 1339-ի. 2 մարդ մահացել է

Հայաստանում ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1291 դեպք: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 20-ին հաստատվել է կորոնավիրուսի 1339 դեպք: Բացասական արդյունք է արձանագրվել 13373 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 693): Փաստացի այս պահին բուժվում է 737 անձ (մեկ օորւմ ավելացել է 11-ով): Վերջին տվյալներով ապաքինվել է 580 անձ (վերջին մեկ օրում՝ 35 մարդ), 22 պացիենտ մահացել է:

Նմանատիպ նյութեր