9899 դիտում
15:04 18-04-2020
Ով և ինչից է ցանկանում շեղել հանրության ուշադրությունը. Սերժ Սարգսյանի գրասենյակ. Sputnik Արմենիա
«Հրապարակն» իր հերթական հրապարակման մեջ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակների կողմից հերքումից հետո էլ շարունակում է ճշմարտություն համարել Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ և հովանավորմամբ ԱԱԾ-ում նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև իբրև թե տեղի ունեցած հանդիպման մասին տեղեկատվությունը և նույնիսկ խոստանում նոր մանրամասներ հայտնել այդ «հանդիպման» վերաբերյալ: [url=https://m.armeniasputnik.am/armenia/20200418/22769680/ov-ev-inchic-e-cankanum-shexel-hanrutyan-ushadrutyuny.html?fbclid=IwAR3eD2B9aKSdKv0sNGTRutBNgxxXiW5D1Ior8H-BTDb9SFI3OuRL3IlPFOY]Sputnik Արմենիան[/url] դիմել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակ հարցով, թե ի՞նչ նոր մանրամասներ կարող է հրապարակել լրատվամիջոցը:
«Մենք, ինչպես տեղեկացա՝ նաև երկրորդ նախագահի գրասենյակը, արդեն հստակ արտահայտվել ենք այս կապակցությամբ` հերքելով լրատվամիջոցի տարածած ապատեղեկատվությունը: Կարող ենք, իհարկե, հասկանալ, «ՔԿՀ աղբյուրի» անվան տակ թաքնվող անանուն ինչ-որ մեկի կողմից կասկածելի նպատակներով հորինվածքներ հրապարակ նետելու դրդապատճառները, հին և արդեն ձանձրալի հեքիաթները` Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան փոխհամաձայնեցված խաղի մասին, որ հիմա էլ Ռոբերտ Քոչարյանով են համալրում, բայց չենք պատրաստվում այսուհետ ուշադրության արժանացնել այս թեման` պարզապես չնպաստելու դրա հեղինակի մտադրությունների իրականացմանը»,- մեր հարցմանն ի պատասխան ասաց գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը:
Նա նաև հռետորական հարց է ուղղում այդօրինակ լուրեր տարածող «անանուն աղբյուրին»՝ ինչո՞ւ է ինչ-որ մեկին կրկին խիստ անհրաժեշտ թվացել այս պահին հրապարակ նետել նման հորինվածքներ` ինչի՞ց է ցանկանում շեղել հանրության ուշադրությունը այդ անանուն աղբյուրը, ի՞նչն է այս պահին այդքան վախեցնում և մտահոգում նրան, և ոչ միայն նրան: Մերի Հարությունյանը «Հրապարակի» խմբագրության առաջարկում է այս հարցերի պատասխանները գտնել սեփական հետաքննությունն անցկացնելու արդյունքում:
«Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահին, ապա նրա պաշտպանական թիմը «Հրապարակի» լրագրողի հարցմանն ի պատասխան փոխանցել է նախագահ Սարգսյանին վկայի դատավարական կարգավիճակով ԱԱԾ հրավիրելու և հարցաքննելու մասին տեղեկատվությունը, որը տեղ է գտել հրապարակման մեջ»,- ասաց Հարությունյանը:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից ևս նախօրեին «Հրապարակի» լրագրողի հարցմանն ի պատասխան հերքել էին նախկին նախագահների գաղտնի հանդիպման մասին տեղեկությունները:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://m.armeniasputnik.am/armenia/20200418/22769680/ov-ev-inchic-e-cankanum-shexel-hanrutyan-ushadrutyuny.html?fbclid=IwAR3eD2B9aKSdKv0sNGTRutBNgxxXiW5D1Ior8H-BTDb9SFI3OuRL3IlPFOY]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1033 դիտում
07:14 26-01-2024
Ի՞նչ է թաքնված թենիսի կորտերի քանդման ետևում․ արդյո՞ք փորձում են շեղել հանրության ուշադրությունը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
997 դիտում
23:06 23-11-2024
Այս տարի Ավանում 14․000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան
1030 դիտում
22:44 23-11-2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
1606 դիտում
22:37 23-11-2024
ԳՇ բարձրաստիճան պաշտոնյան մասնակցել է իր անունը կրող դասասենյակի բացմանը