Ունենք կորոնավիրուսով վարակման 47 նոր դեպք, 121 առողջացած․ 1 մարդ մահացել է. Փաշինյան
Հայաստանում կորոնավիրուսով վարակավածության 47 նոր հաստատված դեպք կա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացել է 1 պացիենտ: Բուժվածները՝ 121:
Ըստ այդմ, ունեցել ենք ակտիվ դեպքերի նվազում՝ 75-ով: Եթե նախորդ օրը հիվանդանոցներում բուժվում էր 780 մարդ, այսօր բուժվողների թիվը 705 է»։