211652_close_icon
views-count4198 դիտում article-date 18:29 17-04-2020

Ինչպես է կարանտինը խանգարել Մխիթարյանի մայրիկին ու զոքանչին լքել Իտալիան․ Armsport.am

«Իտալիայում կարանտինային 6-րդ շաբաթում WhatsApp-ով կապվել ենք Հենրիխ Մխիթարյանի հետ ու փորձել ճշտել՝ ինչ է անում այսպիսի անսովոր պայմաններում»,- գրում է «Ռոմայի» կայքը։ [b]-Ինչպե՞ս ես հաղթահարում կարանտինը։ Արդեն 6-րդ շաբաթն է․․․ [/b] -Ուղղակի ապրում եմ բնակարանում։ Անկեղծ ասած, այնքան էլ հեշտ չէ։ Երբ լավ եղանակ է, ուզում ես դուրս գալ, մի բան խմել ինչ-որ տեղ կամ զբոսնել։ Ես նույնիսկ այգի չունեմ, այնպես որ շատ դժվար է։ Բայց պետք է մնանք տանը, գիտենք, որ դա հիմա ամենակարևորն է։ Կենտրոնանում ենք նրա վրա՝ ինչ կարող ենք ու պարտավոր ենք անել։ [b]-Նոր ես հայր դարձել։ Շնորհավորում եմ։ [/b] -Շնորհակալություն։ [b]-Կարծում եմ՝ այս իրավիճակի «լավ կողմն» այն է, որ այդքան շատ ժամանակ կարող ես անցկացնել Համլետի հետ․․․ [/b] – Այո՛, կարելի է ասել, բախտս մի քիչ բերել է։ Ողջ ժամանակը ընտանիքիս, տղայիս հետ անցկացնելն աշխարհում ամենալավ բանն է։ Եթե խաղալիս լինեինք, նրա հետ անցկացնելու այսքան ժամանակ չէի ունենա խաղերի ու ճամփորդությունների պատճառով։ [b]-Էլ ո՞վ կա տանը քեզ հետ։ [/b] -Բացի կնոջիցս ու Համլետից, նաև մայրս ու զոքանչս են այստեղ։ Նրանք երեխայի ծնվելուց էին եկել, հետո կարանտինը մտցվեց ու ստիպված եղան մնալ այստեղ։ Բայց, իհարկե, նրանց համար հաճելի է երեխայի հետ լինելը։ [b]-Ինչպիսի՞ն է իրավիճակը տանը։ Հետևո՞ւմ ես Հայաստանում տիրող իրավիճակին։ [/b] -Իհարկե, կանոնավոր հետևում ենք լուրերին ու լսում մեր ընկերների պատմածները։ Որոշ դեպքեր գրանցվել են, բայց հույս ունենք, որ սահմանափակումները կօգնեն կառավարել դրանք։ Մտածում էինք՝ միգուցե լավ կլինի ընտանիքի մի մասը վերադառնա, բայց հետո որոշեցինք, որ ավելի լավ է ոչ մի տեղ չգնալ։ Ամենքս մեր բաժինը պետք է պահենք։ [b]-Մարզումներն ինչպե՞ս են։ Քեզ համար դրանք ինչպե՞ս են ընթանում։ [/b] -Լավ։ Չնայած լիովին տարբերվում են․․․Ակումբը հոգ է տանում մեր մասին․ մեզ սարքավորումներ ու այլ բաներ է ուղարկում։ Ծրագիր ունենք, որին հետևում ենք, այնպես որ դեռ քրտնաջան մարզվում ենք։ Բայց բնակարանում չեմ կարող վազել․․․դրա փոխարեն հեծանիվի վրա եմ շատ ժամանակ անցկացնում։ [b]-Ինպիսի՞ն է այս ամենի մտավոր կողմը։ Դժվա՞ր է, երբ սովոր ես լինում խաղեր ու մարզումներ ունենալու վրա կենտրոնանալուն։ [/b] -Ողջ ժամանակ նույն միջավայրում լինելիս լիցքաթափվելը դժվար կարող է լինել։ Պետք է լինել հանգիստ, լինել հանդարտ, ընդունել ամեն ինչ, ինչպես կա հիմա և կենտրոնանալ ապագայի վրա։ Գիտենք, որ այս ամենը մի շաբաթում չի փոխվի, իսկ հետո 2-3 շաբաթվա մարզումներ պետք կլինեն նորից խաղալուն պատրաստ լինելու համար, երբ ամեն ինչ վերսկսվի։ Դա այն է, ինչ բոլորն ուզում են, բայց նախևառաջ, պետք է համոզվենք, որ ամեն ինչ անվտանգ է։ [b]-Ուրեմն, ինչպե՞ս ես փորձում լիցքաթափվել։ [/b] -Կա Համլետը, որին կարող եմ հետևել ու հոգ տանել նրա մասին․․․Բայց մենք նաև հեռուստացույց ենք դիտում, մեծամասամբ՝ Netflix: Շատ ֆիլմեր եմ դիտում, նախկինում էլ էի դա անում, բայց հիմա ավելի շատ։ [b]-Ի՞նչ ես դիտում։ Ու, որ ամենակարևորն է, որ լեզվով ես նախընտրում դիտել։ [/b] -Որոշ հայերեն բաներ եմ դիտում, իհարկե, ոչ Netflix-ով։ Հետո նաև ռուսերենով կամ անգլերենով։ Իտալերենով դեռ ոչ, որովհետև երբեմն չափազանց դժվար է առանց ենթագրերին հետևելու հասկանալը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ [url=https://armsport.am/2020/04/17/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a7-%d5%af%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%bf%d5%ab%d5%b6%d5%a8-%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac-%d5%b4%d5%ad%d5%ab%d5%a9%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1/]Armsport.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր