211652_close_icon
views-count975 դիտում article-date 15:40 17-04-2020

Վահագն Հարությունյանը չի կալանավորվի. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազի բողոքը. NEWS.am

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվի. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազի բողոքը։ Այս մասին [url=https://news.am/arm/news/573203.html?fbclid=IwAR3T0hL__j5kYzDFyX0LRrlxw_B1InFwmn8XrYT3FUoPBoW0m3IjKgWCy3w]NEWS.am[/url]-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նշենք, որ Հարությունյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Նմանատիպ նյութեր