211652_close_icon
views-count1225 դիտում article-date 13:58 19-10-2021

«Պատրոն Դավոն» կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանի բողոքը. NEWS.am

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ եւ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանին, ինչպես նաեւ մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանին: Դավիթ Տոնոյանը, Ստեփան Գալստյանը եւ Դավիթ Գալստյանը կալանքի տակ են։

Նմանատիպ նյութեր