4547 դիտում
19:20 23-06-2020
Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. Վերաքննիչ դատարանը մերժել է Դատախազության բողոքը
ՀՀ Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի մերժել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Դատախազության ներկայացված բողոքը։ Այս մասին [url=https://news.am/arm/news/587232.html?fbclid=IwAR2GzyjX-DznQZM9IfE2t_b_KH7lcPhfedr3GCANgYAON3KkMwYOwaL7yKY]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը։
Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի՝ Հայաստան վերադառնալու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու հարցին, Մակինյանն ասաց. «Պարոն Հայրապետյանը դեռ ինքնամեկուսացման ռեժիմում է գտնվում, հիմա կյանքի եւ առողջության պահպանումն առաջնային է։ Պարոն Հայրապետյանը հիվանդություններ ունի, որոնցով պայմանավորված գտնվում է ռիսկային խմբում»։
Մակինյանը շեշտեց, որ վարույթն իրականացնող մարմինը միայն Ռուբեն Հհայրապետյանին Հայաստան վերադարձնելու հարցով է ջանասիրաբար զբաղվում. «Վարույթն իրականացնող մարմինը թող կապվի Չինաստանի դեսպանի հետ եւ ապահովի առանձնապես խոշոր չափերի մեջ հարուցված քրեական գործով առնչվող Հայկ Շահնազարյանին Հայաստան վերադարձնելու հարցով։ Վարույթն իրականացնող մարմինը կողմնակալություն է անում»։
Ամրամ Մակինյանն ասաց, որ ՔԿ-ն գիտի Ռուբեն Հայրապետյանի բնակության վայրը. «Երբ Հայրապետյանը մեղադրյալ չէր մենք միջնորդել էինք, որ հեռավար կապի միջոցով անցկացվի հարցաքննությունը, ինչը մերժվեց»։
Մակինյանը հայտնեց, որ իրենց կողմից է եղել նախաձեռնություն՝ Ռաֆիկ Հայրապետյանին հարցաքննելու համար. «Գնում ենք, ՔԿ-ի դուռ ծեծում ու ասում ենք՝ եկել ենք, հարցաքննեք մեզ»։
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/587232.html?fbclid=IwAR2GzyjX-DznQZM9IfE2t_b_KH7lcPhfedr3GCANgYAON3KkMwYOwaL7yKY]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
972 դիտում
15:40 17-04-2020
Վահագն Հարությունյանը չի կալանավորվի. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազի բողոքը. NEWS.am
1198 դիտում
10:37 29-01-2024
Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը
1114 դիտում
15:42 27-05-2024
Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ բողոքը