211652_close_icon
views-count38685 դիտում article-date 12:07 17-04-2020

Խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում. բազմանդամ ընտանիքի տունը վերածվել է մոխրակույտի. ժամանել է 3 մարտական հրշեջ ջոկատ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ ժամը 20։18-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիմոն Երևանցու փողոցու տներից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից3 մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը: Հրշեջ փրկարարներն ու քաղաքացիները նախ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա մեկուսացրել հրդեհը։ Պարզվել է, որ այրվել է բազմազավակ ընտանիքի տան տանիքը, ննջասենյակը՝ ամբողջությամբ, հյուրասենյակը, որտեղ նույնպես եղել է գույք։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տանտիրուհին հայտնել է, թե ինչ վնասներ է կրել, իսկ հարևաններն էլ խնդրում էին, որպեսզի Երևանի քաղաքապետարանն ու կենտրոնի թաղապետարանը անօգնական չթողնեն ընտանիքին։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։ Ըստ մախնակամ տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան, սակայն տունն ամբողջովին վերածվել է մոխրակույտի և ոչ բնակելի։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր