Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է 484.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.55 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 526.78 դրամ (նվազել է 4.74 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 604.55 դրամ (նվազել է 4.07 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.54 դրամ (նվազել է 0.03 դրամով)։