4114 դիտում
16:31 16-04-2020
Ճապոնիայում կոչ են անում կորոնավիրուսի ընթացքում Տոկիո 2020-ի օլիմպիական գյուղը դարձնել անօթևանների ապաստան
Ճապոնիայում առցանց ստորագրահավաք է սկսվել։ Կոչ է արվում կորոնավիրուսի համաճարակի ժամանակ << Տոկիո 2020-ի >> օլիմպիական գյուղը դարձնել անօթևանների ապաստան:
Հայտարարության հրապարակման առաջին օրերին, արդեն ավելի քան 52 հազար բնակիչ է ստորագրել : Նպատակն է այս դժվարին ժամանակահատվածում օգնել անօթևան մարդկանց:
Շատերը կորցրել են իրենց եկամուտները կամ գործազուրկ են դարձել։ Եթե կարանտինը շարունակվի, մեծ թվով մարդիկ կարող են մնալ առանց ապրուստի կամ տանիքի։
Տոկիոյում այժմ շուրջ 5000 անօթևան կա հաշվառված։ Նրանք գիշերում էին շուրջօրյա ինտերնետ – սրճարաններում, որոնք հայտնի պատճառով դադարեցրել են աշխատանքը:
Օլիմպիական խաղերը հաջորդ ամառ հետաձգելու շնորհիվ հնարավորություն է ընձեռվել օգտագործել օլիմպիական ավանը, որտեղ կարող է տեղավորվել ավելի քան 17 հազար կարիքավոր մարդ։
Խաղերից հետո ավանի բնակարանները կվաճառվեն։ Ճապոնիայի իշխանությունները քննարկում են օլիմպիական ավանի որոշ մասնաշենքեր ժամանակավոր հիվանդանոցներ դարձնել` մինչ համաճարակի ավարտը։
Նմանատիպ նյութեր
4216 դիտում
21:31 20-02-2017
Հարություն Մերդինյան. Կցանկանայի մասնակցել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին
6013 դիտում
17:59 08-01-2018
Մարտին Շարբաթյան. Մեր նպատակը Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիրն է
1583 դիտում
20:50 26-07-2019
Ներկայացվել են Տոկիո-2020-ի օլիմպիական մեդալները
Այս բաժնից
859 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
874 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում