«Բարսելոնան» Կոուտինյոյին ցանկանում է փոխանակել Կանտեի հետ
«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարիերան կարող է շարունակել «Բարսելոնայում»:
Կատալոնացիները կիսապաշտպան են փնտրում, որը դաշտի կենտրոնում ագրեսիվություն կավելացներ և միևնույն ժամանակ գնդակին լավ կտիրապետեր:
Այդ պատճառով կատալոնացիները շահագրգռված են Կանտեի տրանսֆերով: «Բարսելոնան» մտադիր է «Չելսիին» առաջարկել 29-ամյա ֆրանսիացուն փոխանակել ներկայումս «Բավարիայում» վարձավճարով հանդես եկող Ֆիլիպե Կոուտինյոյի հետ, որին էլ լոնդոնյան ակումբն է ցանկանում ձեռք բերել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոուտինյոն վարձակալության հիմունքներով կարող է տեղափոխվել «Լեսթեր»: Նրանով հետաքրքրված են նաև «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: