«Բարսելոնան» ՊՍԺ-ին Նեյմարի դիմաց առաջարկել է Դեմբելեին, Կոուտինյոյին և 40 մլն եվրո
«Բարսելոնան» շարունակում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ տանել:
Ակումբները բանակցություններ են վարում, սակայն ոչ թե ուղիղ, այլ՝ միջնորդավորված:
Փարիզցիներին առաջարկել են բրազիլացու դիմաց Ուսման Դեմբելեին, Ֆիլիպե Կոուտինյոյին և 40 մլն եվրո:
Սակայն այդ առաջարկը չի բավարարում ՊՍԺ-ին: Ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին ցանկանում է Նեյմարի դիմաց ստանալ նույնքան գումար, որքան ծախսել է 2017-ի ամռանը նրանց ձեռք բերելիս՝ 222 մլն եվրո:
Ալ-Հելայֆին միջնորդներին հայտնել է, որ 300 մլն եվրոյից պակաս ոչ մի առաջարկ չի քննարկելու: Ներկայումս նման գումարը անհասանելի է կատալոնացիների համար: