3583 դիտում
16:59 15-04-2020
Հայ գիտնականները մշակել են «Բիօքսիլ-2» մատչելի ախտահանիչը
ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում մշակվել է նոր սերնդի կոմպոզիտային, արդյունավետ, քլոր չպարունակող, ակտիվ թթվածնի հիման վրա՝ մատչելի և բնապահպանական նպատակային պայմաններին բավարարող «Բիօքսիլ-2» ախտահանիչը և դրա արտադրության համապատասխան տեխնոլոգիա (աշխատանքների ղեկավար՝ ակադեմիկոս Լ.Ա. Թավադյան):
Այս մասին հայտնեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիաից։
«Տեխնոլոգիական իրականացումը սկզբնական փուլում՝ 1 տոննա/օր արտադրողականությամբ, արդեն իսկ ներդրված է ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի փորձնական արտադրամասում: Ախտահանիչն անցել է մանրէասպան հատկությունների համապատասխան փորձարկումներ՝ ՀՀ Առողջապահու-թյան նախարարության «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ում և «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, ինչպես նաև տարբեր տեսակի սնունդ արտադրող ձեռնարկություններում: Բոլոր փորձարկումների արդյունքում հաստատվել է ախտահանիչի բարձր արդյունավետությունը, ՀՀ «Ստանդարտների ազգային ինստիտուտում» հաստատվել են տեխնիկական պայմանները:
Հանրապետությունում ստեղծված ներկա արտակարգ իրավիճակում, ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտն իր միջոցներով արտադրել է 1 տոննա ախտահանիչ միջոց, անհատույց տրամադրել ԱԻ նախարարությանը՝ նպատակային օգտագործման համար:
Տարածվող կորոնովիրուսի համավարակի դեմ տարվող պայքարի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը այդ նպատակով պատրաստ է իրականացնել «Բիօքսիլ-2» ախտահանիչի մեծածավալ արտադրություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
11901 դիտում
18:00 04-06-2020
Հայ գիտնականների ստեղծած «Բիօքսիլ 2»-ը` կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ միջոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1017 դիտում
14:05 07-02-2014
Կառավարությունը նախաձեռնել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագիր
770 դիտում
17:01 27-02-2014
Սայլակավոր քաղաքացիների համար մայրաքաղաքի փողոցներն աստիճանաբար առավել մատչելի են դառնում
Այս բաժնից
484 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
766 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը